Վաչե Ամարյանը պարբերաբար հանդես է գալիս հարսանեկան արարողություններում՝ որպես մենակատար։ Նա իր հերթական հարսանյաց հրավերն է ընդունել ու երգել հարսի համար։ Նրա գեղեցիկ ու հուզառատ երգի հնչյունների ներքո պարել է հարսիկն իր հայրիկի հետ։

Վաչեն խոստովանում է, որ իր համար խիստ դժվար է եղել երգել հատկապես այդ հարսանյաց արարողության ժամանակ, քանի որ հարսիկի անունը ևս Վիկտորիա է եղել, իսկ մենք գիտենք, որ վերջերս լույս աշխարհ եկած իրենց դստրիկին Վաչեն ու կինը որոշել են Վիկտորիա անվանակոչել։

Երգելիս արդեն հասկանալի է, թե դստրիկի հայրիկ դարձած երգիչն ինչ հույզեր ու ապրումներ է ունեցել։ Վաչեի հնչյունների ներքո հուզվել է նաև հարսիսկի հայրիկը։ Երգը վերնագրված է «Աղջիկս»։

Վաչե Ամարյանի տեղադրած տեսանյութը, որտեղ ներկայացվում է այդ հուզիչ ու խորհրդանշական դրվագը, և որը անհնար է դիտել առանց հույզերի, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։