Թուրքական կենսակերպի հանրահռչակումը կատարվում է հիմնականում թուրքական սերիալների միջոցով, որոնք դարձել են ամենից դիտվող սերիալներն աշխարհում։ Թուրքական այս արտադրանքը ոլորտում երկրորդն է Նահանգների արտադրանքից հետո։

Առաջին հայացքից ոչ այնքան մտահոգիչ թվացող այս ֆիլմերն իրենց մեջ պարունակում են պատմական տեղեկություններ, որոնք ոչ միայն հանրահռչակում են թուրքական մշակույթն ու պատմական անցյալը, այլ նաև աշխարհին են մատուցում տեղեկություններ այն մասին, որ այդ երկիրը հնամյա հարուստ պատմական ու մշակnւթային անցյալ ունի։

Բացի այդ, ֆիլմերը որոշակի համակրական վերաբերմունք են ձևավորոել թուրքական ամեն ինչի նկատմամբ։ Դրանց շնորհիվ մեծացել է զբոսաշրջիկների հոսքը թուրքական աշխարհ, հետաքրքրությունը մեծացել է թուրքական կենսակերպի ու կենցաղի նկատմամբ։

Շատ հեռուստադիտողներ սիրահարվում են թուրքական դերասաններին, սկսում են կրել թուրքական հագուստներ ու զարդեր։ Այս ամենը հաշվի առնելով՝ թուրքական ղեկավարությունը մեծապես հովանավորում է սերիալների նկարահանման գործընթացին։ Մանրամասները՝ կից։