Մելքոնյան Տաթևին հաճախ ենք տեսնում հեռուստաէկրանին ու թատրոնի բեմից, սակայն շատ սակավ ենք տեղյակ նրանից, քանզի Տաթևը սկզբունքորեն իր մասին չի բարձրաձայնել մինչ այս։ Տաթևն իրեն համարում է ավելի շատ թատրոնի, քանի կինոյի դեմք։

Տաթևն ունի տղա, որտ տասը տարեկան է։ Նրա համար իր տասնամյա տղան իսկական հենարան է, որը շատ ուշադիր է իր հանդեպ, խորհուրդներ է տալիս նրան։ Տաթևն այնքան է կարևորում իր տղայի խոսքը, որ հաճախ հենց նրա խորհուրդներով է կարևոր որոշումներ կայացնում։

Տաթևն իր բաժանությունը մեծ ողբերգական դեպք չի համարում։ Ինքնուրույն սեփական ուղին հաղթահարելու սկզբունքը Տաթևի մոտ ժամանակի ընթացքում է եկել։ Իր տղային էլ է ասել ու ասում, որ խնդիրները հենց լուծելու համար են։ Այդ բնավորության գիծը ձևավորվել է ռուսական միջավայրում դպրոցական կրթություն ստանալու տարիներին։

Տաթևի մասնակցությամբ հետաքրքրաշարժ և ուսանելի խոսակցությունը կցված է ստորև։