Ինչպես հայտնի է, Ալեն Սիմոնյանն ամուսնացած է Ձոնիկ Մարգարյանի և Արմինե Օհանյանի դստեր՝ Մարիամ Մարգարյանի հետ։ Մարիամն ընտանիքի միակ զավակը չէ։ Մարիամը հաճախ է անդրադառնում իր ընտանիքին, ընտանեկան տարբեր առիթներին։

Նա ունի քույր, որին շատ է սիրում։ Մարիամը քրոջ՝ Զառա Մարգարյանի տարեդարձի առիթով տեղադրել է իրենց համատեղ լուսանկարներից մեիը՝ հուզիչ խոստովանություն անելով։ Մարիամ Մարգարյանը այսպիսի խոսքեր է ուղղել քրոջը․

«Քույրս, ընկերս, հանցակիցս, իմ ամենահարազատ հոգին, ինձ համար սարեր շրջողը, իմ հաջողությամբ ամենաանկեղծ ուրախացողն ու ինձ ամենածանր պահին փրկողը: Ես շնորհակալ եմ մեր ծնողներին, որ մեզ իրար նվիրեցին, բայց դժգոհ եմ, որ այդքանով սահմանափակվեցին, պատկերացնու՞մ ես մեզնից մի երկուսն էլ լիներ:

Վայելի Փարիզդ, դու արժանի ես ու թող նույնիսկ ամենախենթ երազանքներդ իրականություն դառնան: Ապրես, որ ծնվել ես»,- իր գրառումը եզրափակել է Մարիամ Մարգարյանը: