Հանրահայտ մարզիկ Վիկ Դարչինյանի տարեդարձն է։ Նախորդ տարի Վիկը վերստին հայրիկ է դարձել։ Տարեդարձի առիթով նրա տիկինը՝ Ջավահիր Եղիկյանը, իր սոցհարթակում տեղադրել է ամուսնու լուսանկարներից մի քանիսը և շնորհավորել նրան։

«Մարդ, ով տարիներ ի վեր բարձր է պահել հայ ժողովրդի անունը, մարդ, ով կարողացավ օտար երկրներում բարձրացնել հայկական դրոշն ու ապացուցել աշխարհին, որ հայն անպարտելի է։ Եվ վերջապես մարդ, ով միշտ ՀԱՂԹՈՒՄ Է։

Եվ այս ուժեղ ու անկոտրուն տղամարդն իմ ամուսինն է․ ինձ համար պատիվ է ու երջանկություն ունենալ կողքիս այսպիսի ՄԱՐԴՈՒ։

Ցանկանում եմ, որ Աստված քեզ շատ օրհնի սիրելիս ու քառապատիկ անգամ վերադարձնի քեզ այն սերն ու ուրախությունը, որը դու առատորեն տալիս ես մարդկանց։

Բոլորի կnղմից սիրված ու հարգված ՉԵՄՊԻՈՆ. ցանկանում եմ, որ ապրես խաղաղ եւ անհոգ կյանքով, իմ հարազատ ու թանկ Վիկ»,- իր շնորհավորական խոսքը եզրափակել է Ջավահիր Եղիկյանը։