Սիրուշոյի համար կյանքը գեղեցկանում է իր ընտանիքի ու աշխատանքի ներդաշնակ միասնության ժամանակ։ Նա շարունակ փորձում է ներդաշնակել իր համար կենսական այս երկու գաղափարները։ Գործարար երգչուհին գտել է իր զարդերի իսկական մոդելին։

Մոդելը նրա դստրիկն է՝ Զաբելը, որը սիրով կրում է մայրիկի հեղինակած զարդերի նմուշներ, իսկ մայրիկը հիանում է՝ նրա վրա տեսնելով զարդերի տարբեր նմուշներ։ Սիրուշոն ցույց է տվել, թե ինչ սիրուն են մատանիներն ու վզնոցները լինում, երբ դրանք կրում է Զաբելը։

Սիրուշոյի էջում կարելի է տեսնել նաև կադրեր, որոնցում Զաբելը փոքրիկ տատիկի է իր հագուկապով նմանվում։ Սիրուշոն նրան հենց «Իմ փոքրիկ տատիկ» էլ անվանել է։

Հետևորդներից մեկի հարցին, թե ում հետ է դստրիկը, երբ երգչուհին աշխատանքի է, մայրիկը պատասխանել է, որ դստրիկը հայրիկի հետ է՝ տեղադրելով Զաբելի ու հայրիկի վերջին շփումներից մեկի ժամանակ արված կադրերից։