Հասմիկ Ասլանյանը սակավադեպ, սակայն առիթների ժամանակ ներկայացնում է նաև իր ընտանիքի անդամներին։ Սիրված դերասանուհի մեկ որդի ունի՝ Վահե Թումանյանը, որն ընտանիք է կազմել Շուշաննայի հետ։

Վահե և Շուշաննան այս օրերին Հայաստանում են, նրանք հայրիկի և մայրիկի՝ Հասմիկ Ասլանյանի հետ վայելում են հայաստանյան ջերմ ու տոթ օրերի հանգիստը։ Դերասանուհի հրապարակումներ է անում, որոնցից հասկանալի է դառնում, որ ընտանիքը հանգստանում է Սևանի մոտակայքում։

Այսօր Հասմիկ Ասլանյանի տղայի՝ Վահեի տարեդարձն է։ Օրվա առիթով նա տեղադրել է տղայի վերջին շրջանի լուսանկարներից մեկը՝ շնորհավորական հրապարակում անելով։ Հասմիկ Ասլանյանը գրել է․

«Իմ տղա, կյանքս ջերմացնող և վաղվա օրս լուսավորող, ապրելս իմաստավորող, շնորհավոր տարեդարձդ»։ Դերասանուհոի շնորհավորական հրապարակմանն արձագանքած մարդկանցից մեկն էլ հայտնի դերասանուհի Արև Սանթրոսյանը։

Նա գրել է․ «Վահե ջան։ Մեր տղա, շնորհավոր ծնունդդ։ Առողջ եղիր և թող իրականանան քո բոլոր երազանքները»։