Նազարյան Մոնիկան մեր երգարվեստում բավականին ինքնատիպ կերպար է, քանի որ արդեն մի քանի տարի է կայուն ակտիվություն է պահում երգարվեստի ոլորտում՝ պահելով նաև իր գործունեության կայուն անկախությունը, ինչը բավականին հազվադեպ երևույթ է։

Մոնիկան ոչ միայն ակտիվ երգչուհի է, որը հիմնականում ժողովրդական ու աշուղական երգերով է հանդես գալիս, այլ նաև հոգատար ու սիրառատ մայրիկ է, որը դստեր ծնունդից հետո մշտապես նրա կողքին է։ Մոնիկան որևէ կերպ չի զրկում դստերը մայրական ջերմությունից։

Այսօր Մոնիկայի ընտանիքում տոնական օր է, քանի որ նշում են տան կրտսեր հրաշքի՝ Վիկտորյայի երկուամյա տարեդարձը։ Փոքրիկ Վիկտորյան, կարելի է ասել, մեծացավ Մոնիկայի երկրպագուների աչքի առջև՝ նրանց սիրով ջերմացած։

Մոնիկան Վանաձորից լուսանկարներ է հրապարակել դստրիկի հետ՝ դրանց կից գրելով հետևյալը․ «Իմ Վիկտորյան դարձավ 2 տարեկան։ Շնորհավոր ծնունդդ, իմ կյանքի ամենամեծ պարգև, իմ Երջանկություն։ Բոլորիս ուրախություն»։