Բժիշկ, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Անուշ Աբրահամյանն իր մասնագիտական հարթակում երբեմն պատմում է գրանցած հաջողությունների, իր միջամտությամբ գրանցավծ նոր ծնունների մասին։ Այս անգամ Անուշ Աբրահամյանը պատմում է փոքրիկ Դավիթի մասին։

Պարզվում է՝ փոքրիկ Դավիթի ծնողներն Ամերիկայից են եկել և բժշկին դիմել բալիկ ունենալու համար։ Այս պատմության մասին Անուշ Աբրահամյանը իր հարթակում գրում է հետևյալը․

«Իմ սիրուն հրաշք Դավիթը, ով ծնվել է փոխնակ մոր օգնությամբ։ Անցած տարի ԱՄՆ-ից եկան պացիենտներս ԱՄԲ/ЭКО կատրեցինք, ստացանք ճուտիկներ եւ իրենք վերադարձան ԱՄՆ։ Տեղադրումը կատարեցի փոխնակ (սուրոգատ) մայրիկին, ով առաջին տեղադրումից հղիացավ։ 9 ամիս անց ծնողները ծննդյան օրը վերադարձան իրենց հրաշքին «դիմավորելու»։

Իսկ այսօր արդեն այլ փոխնակ մայրիկի կատարել եմ էմբրիոնների տեղադրում, որպեսզի հաջորդ տարի Դավիթը իր ծնողների հետ վերադառնա հայրենիք իր քույրիկի կամ եղբոր ետեւից»,- իր հրապարակումը եզրափակում է գինեկոլոգ Անուշ Աբրահամյանը։