Հանրահայտ արտիստներից Անդրանիկ Հարությունյանը սիրում է բացահայտ կարևորություն տալ ընտանիքին, ընտանեկան արժեքներին, ինքն էլ հրաշալի ընտանիք ունի։ Անդրանիկը գեղեցիկ ու համերաշխ ընտանիք է կազմել Մերի Հովհաննիսյանի հետ։

Մերին ու Անդրանիկը երկու զավակ ունեն՝ դուստրը՝ Էլենը, որը դպրոցահասակ աղջնակ է, և տղան՝ Գրիշան, որը տան կրտսերն է։ Անդրանիկն իր գեղեցիկ ընտանիքի անդամների լուսանկարներով հաճախակի է կիսվում համացանցային իր հարթակում։

Արտիստի հրապարակումներին մշտապես արձագանքում է նրա տիկինը՝ Մերին, որը կենսախինդ ու հումորի զգացում ունեցող կին է։ Այսօր Մերիի ծննդյան տարեդարձն է։ Այդ առիթով էլ Անդրանիկը տեղադրել է Մերիի լուսանկարներից մեկը՝ գրելով այսպիսի հումորային բարեմաղթանք․

«Իմ սիրուն կին, շնորհավոր ծնունդդ։ Առողջ երջանիկ, նիհար բախտավոր»։ Լուսանկարում Մերին գեղեցիկ ծաղիկների փունջ է բռնել։ Արտիստի այս շնորհավորանքին միացել են նրա հետևորդներից շատերը՝ շնորհավորելով Մերիի տարեդարձը և նրան հղելով ջերմ մաղթանքներ։