Հանրահայտ դերասանուհի Անժելա Սարգսյանի կյանքը միանշանակ ու հարթ չի ընթացել։ Դա ազդել է նաև արտիստուհու մասնագիտական հաջողությունների, կարիերայի վրա։ Դերասանուհին որոշ անձնական հանգամանքների բերումով զրկվել է մասնագիտական աճի հնարավորությունից։

Սակայն այդ ամենը չի խոչընդոտում, որ նա լիարժեք վայելի իր գեղեցկուհի դստրիկի թանկագին ներկայությունը։ Անժելայի դստրիկն արտաքնապես շատ նման է իր մայրիկին։ Նա ժառանգել է իր մայրիկի հմայքն ու նուրբ դիմագծերը։

Հիմա, երբ Անժելայի դստրիկը բավականին մեծացել է, մայրը նրա հետ լուսանկարների շարք է հրապարակել՝ խոստովանելով, որ հենց աղջիկն է իր նեղ ու լայն, ուրախ և տխուր օրերի հիմնական հավատարիմ ընկերը։

Նշենք, որ արտիստուհու դստեր տարեդարձն է նաև։ Դերասանուհին լուսանկարների շարքով շնորհավորել է դստեր ծննդյան օրը՝ նշելով, որ աղջիկն իրեն հաճախ է խորհուրդներ տալիս, ճիշտ վարվելու մասին հորդորներ անում, խենթ արարքներից հետ պահում։