Ալինա Մարտիրոսյանը բավականին դժվարին կյանքի ուղի է անցել։ Նա շատ շուտ է ընտանիք կազմել։ Ալինան ամուսնու հետ ապրել է Ռուսաստանում, իսկ երբ լույս աշխարհ է եկել նրա տղան, Ալինայի ամուսինը մահացել է։

Ալինան վերադարձել է հայրենիք ու այստեղ է մեծացրել իր տղային՝ միաժամանակ բռնելով զարգանալու և կայանալու ուղին։ Նա իր տաղանդի և արտաքին տվյալների շնորհիվ շուտով հայտնի դերասանուհի է դառնում։

Ալինան առանձնահատուկ սիրով ու ջերմությամբ է խոսում իր տղայի՝ Էմանուելի մասին, որին նվիրել է իր երիտասարդ տարիները։ Այժմ Էմանուելը բավականին հասուն երիտասարդ է։ Մայրը հպարտանում է նրանով։ Ծննդյան տարեդարձի առիթով մայրը որդուն այսպիսի շնորհավորական խոսքեր է ուղղել։

«Իմ միակ, իմ տիեզերական նվեր, շնորհավորում եմ ծնունդդ, թող այս տարի կատարվեն քո ամենանվիրական երազանքները և Աստծո օրհնությունները միշտ լինեն քեզ հետ»,- գրել է Ալինան՝ կցելով տղայի մի քանի լուսանկար։