«Իմ մեջ միշտ ապրելու է հայկաշենցի Սարոն». ինչպե՞ս է ինքն իրեն շնորհավորել հայտնի երգիչ Սարոն

Սարո Թովմասյանը ծնունդով Արմավիրի մարզի Հայկաշեն համայնքից է։ Նա Երևանում հաջողությունների է հասել և կայացել է իր երաժշտական կարողությունների ու ճիշտ աշխատաոճի, աշխատասիրության շնորհիվ։

Տարբեր առիթներով Սարոն խոստովանել է, որ իր կայացման ճանապարհին շատ մեծ ու նշանակալից է Արթուր Գրիգորյանի դերն ու հովանավորությունը, աջակցությունը։ Երգիչը մինչ այսօր էլ շատ ջերմ հարաբերությունների մեջ է Ա․ Գրիգորյանի հետ։

Նախօրեին հանրահայտ երգիչը բոլորել է ծննդյան երեսունյոթ տարին։ Նա արդեն մի քանի տարի է, ինչ ամուսնացած է և երկու չքնաղատես դուստր ունի։

Սարոն հաճախ է սիրում տեղադրել դուստրերի հետ իր անցկացրած ժամանակից որոշ դրվագներ։ Երգիչը չի մոռանում նաև իր անցյալը, մանկության շրջանը։

Սեփական ծնունդը Սարոն շնորհավորել է ինստագրամյան լուսանկարի տեղադրմամբ և խոստումով, որ կյանքում մշտապես հիշելու է, որ ինքը հայկաշենցի Սարոն է և մնալու է նույնպիսին, ինչպիսին առաջ էր։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: