Դերասանուհի Անահիտ Մութաֆյանն այս օրերին մեծ հիասթափություն է ապրել, որն էլ պատճառ է դարձել, որ նա արմատապես վերանայի իր հայացքներն ու մոտեցումները շրջապատի անձանց նկատմամբ։ Այդ մասին տեղեկանում ենք Անահիտի հրապարակումից։ Նա գրել է․

«2023 ի երրորդ օրն է։ 3 օր մաքրեցի կյանքս ու հիշողությունս, մաքրեցի այն ամենից ինչ ինձ խանգարել է մինչ այսօր ապրել, ես բաց թողեցի այն, ինչ իմը չէր, ազատեցի ինձ ավելորդ մտքերից, ավելորդ մտածմունքներից, հեռացրեցի ինձանից նրանց, ովքեր խանգարում էին, իմ մեջից հանեցի մարգարիտներս խոզերի առաջ լցնելու բնավորությունս, uպանեցի հավատս ստախոսների հանդեպ։

Այսպես շատ հաճելի է, կապրեմ հանգիստ առանց սպասումների, առանց որևէ մեկից որևէ ակնկալիք ունենալով, մանավանդ, երբ ակնկալիքս հայրենիքիս փրկությանն է վերաբերվում։

Մնաք բարով վատ սովորություններ։ Մնաք բարով պաթոսախեղդ ելույթներով հույս տվողներ»,- իր գրառումը եզրափակել է հանրահայտ արտիստուհի Մութաֆյան Անահիտը։