Լիլիթ Կարապետյանը, ինչպես հայտնի է, վաղամեռիկ եղբոր պատվին իր միակ տղային անվանակոչել է Կարեն։ Նա խոստովանում է, որ եղբոր հեռանալուց հետո որդին է իրեն ապրեցնում։ Կարենը լույս աշխարհ է եկել երեխաների պաշտպանության օրը։

Մայրը տղայի ծննդյան օրվա առիթով տեղադրել է իրենց համատեղ լուսանկարը՝ կցելով հուզիչ շնորհավորական գրառում։ Լիլիթ Կարապետյանը որդուն շնորհավորել է հետևյալ կերպ․

«Կարենս, տղես, ծնունդդ շնորհավոր։ Շնորհակալ եմ, որ դու եկար իմ կյանք, որ ես քո շնորհիվ զգացի մայրության բերկրանքը, հասկացա, որ պետք չէ չնչին երևույթներից բարկանալ, տրամադրություն փչացնել, հուսահատվել, որովհետև քեզ ունեմ, իսկ դու իմ կյանքն ես, իմ միակը, իմ ամենան, իմ մեծ սերը, եղբորս հեռանալուց հետո ինձ ապրեցնողը։

Սիրում եմ քեզ, Կարենս: Ցանկությունս է, որը ավելի շուտ երազանքի է նման, տեսնել քեզ միշտ առողջ։ Շնորհավոր բոլոր երեխաների տոնը»,- հավելել է երգչուհին։