Իմ Մելանը․․․ Աշոտ Ղազարյանը լուսանկար է հրապարակել

Աշոտ Ղազարյանը բազմիցս իր խոսքում կարևորել է իր կյանքում սիրելի տիկնոջ՝ Մելանի ունեցած դերակատարման հանգամանքը։ Նա չի թաքցնում, որ իր արտիստական հաջողությունների հիմնական մասը նա ձեռք է բերել հենց տիկին Մելանի հոգատարության շնորհիվ։

Տիկին Մելանը կարողացել է այնպիսի ներդաշնակ միջավայր ստեղծի ամուսնու համար, որ նա լիարժեք կերպով ներգրավվել է թատերական աշխարհի մեջ՝ նվաճելով շատերի սերն ու համակրանքը։

Տիկին Մելանը սիրելի ամուսնու անբաժան ուղեկիցն է։ Նրանք ամենուր միասին են։ Այս մասին են վկայում նրանց հարթակներում հայտնված կադրերը, որոնցում երևում է, որ ամուսինները հիմնականում միասին են ճամփորդում։

Եթե հայրենիքում են, նրանք միասին են հյուրեր ընդունում և ճանապարհում։ Այս օրերին ամուսիններն Ամերիկայում են։ Աշոտ Ղազարյանը տեղադրել է իր և սիրելի տիկնոջ լուսանկարը՝ գրելով․ «Իմ Մելանը»։

Նշենք, որ տիկին Մելանը մասնագիտությամբ քիմիկ է, ժամանակին աշխատել է նաև դպրոցում՝ աշակերտներին քիմիա դասավանդելով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: