Տիգրան Արզաքանցյանը մեծ ուշադրության է արժանացել հանրության կողմից իր հետաքրքիր ու ինքնատիպ կերպարի շնորհիվ։ Նա իր անկեղծ մտքերն է արտահայտել իր մտածողության, ապրած տարիների, ընտանիքի մասին։

Տ․ Արզաքանցյանը ծնունդով Գավառի Կամո համայնքից է։ Նա վեց երեխաների՝ հինգ տղաների և մեկ դստեր հայր է։ Տ․ Արզաքանցյանը ունի նաև թոռներ։ Նա ափսոսում է, որ չի կարողանում թոռների հետ երկար ժամանակ անցկացնել։

Տ․ Արզաքանցյանը ամենից շատ կարևորում է կրթությունը։ Նա մեծ ուշադրությում է դարձրել իր զավակների կրթությանը․ նրանք սովորել են աշխարհի ամենից հայտնի ու հեղինակավոր կրթական հաստատություններում։

Տ․ Արզաքանցյանը հաճույքով է խոսում իր ապրած տարիների, ունեցած ձեռբերումների մասին։ Հիշում է, թե որքան խիստ է եղել իր հայրն իրենց նկատմամբ։

Տ․ Արզաքանցյանը իր տիկնոջ հետ ծանոթացել է Մոնտե Կառլո քաղաքում։ Նա Նատալյային տեսել է իր ընկերներից մեկի ծննդյան տոնի ժամանակ, սակայն իրենից մեծ համառություն է պահանջվել, որ կարողանա գրավել Նատալյայի սիրտը։

Հենց այդ համառությունն է, որ գրավել է Նատալյային։ Մանրամասն՝ կից։