Պատահականորեն հեռուստատեսությունում հայտնված, իսկ տարիների ընթացքում իր կերպարով, ոճով աչքի ընկած ու հայտնիություն ձեռք բերած դերասանուհի Եվա Զոհրաբյանը բավականին անկեղծ, բայց միևնույն ժամանակ խորհրդավոր է համացանցում։

Եվան տարբեր առիթներով նշել է, որ իր ոճի ձևավորման հարցում ինքը հատկապես հետևում է իր մայրիկի կարծիքին, քանի կարևորում է այն։

Եվայի մայրիկն իր շքեղ գեղեցկությամբ աչքի ընկնող տիկնանցից է, որն իր տարիքից շատ ավելի երիտասարդ տեսք ունի։

Եվայի մայրիկին օգտատերերը նկատեցին դերասանուհու հարսանյց կադրերում՝ միանգամից իրենց հիացմունքն արտահայտելով նրա կերպարի և շքեղ գեղեցկության առիթով։ Եվան ու մայրը կարծես ընկերուհիներ լինեն։

Եվան վերջերս իր հարթակում գրել է, որ իր համար ամենից ուժեղ մարդն իր մայրն է։ Նա գրել է, որ գրեթե ամեն օր սովորում է մայրիկից։ Նրա մայրիկն ունի ռոևսական արմատներ, սակայն հայկական միջավայրում է ապրել։