«Իմ կյանք, իմ բարի, բարով ես ծնվել․․․» դերասանուհի Լուիզա Ղամբարյանի հուզիչ հրապարակումը

Դերասանուհիներից Լուիզա Ղամբարյանը մեր այն հայտնիներից է, ով իր ընտանեկան ողբերգության պատճառով հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում՝ արժանանալով ընկերների աջակցությանը և երկրպագուների կարեկցանքին։

Լուիզան, ինչպես հայտնի է, կորցրել է իր ամուսնուն ու մայրիկին։ Արտիստուհին փորձում է վերագտնել ինքն իրեն՝ փորձելով ապրել և ապրեցնել դստրիկին՝ Գաբրիելային։ Գաբին բոլորել է ծննդյան տասնվեց տարին՝ մտնելով պատանեկության շրջան։

Մայրն այս տարի առաջին անգամ է դստեր ծննդյան տարեդարձը նշում առանց ընտանիքի կարևոր անդամների՝ ամուսնու ու մայրիկի ներկայության։

Նա փորձել է ամեն կերպ տոն դարձնել Գաբիի օրը՝ կազմակերպելով նաև ուրախ հրավառություն։ Այս մասին իմանում ենք՝ թերթելով Լուիզայի ինստագրամյան սթորիները։

Լուիզայի տեղադրած լուսանկարային կադրեչից հայտնի է դառնում, որ մայրը գեղեցիկ տորթով ու թանկարժեղ նվերով է ուրախացրել դստերը՝ հուզելով նրան։

Մայր ու աղջիկ բավականին հուզված տեսք ունեն Լուիզայի ինստագրամյան հարթակում տեղադրված լուսանկարներում։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: