«Իմ կյանքի ամենահամակրելի ու ազնիվ տղամարդը»․ Իննա Խոջամիրյանի ուշագրավ հրապարակումը

Իննա Խոջամիրյանը հաճախակի է իր հայրիկի մասին պատմող հրապարակումներ անում։ Նա չի թաքցնում, որ իր համար մեծ հեղինակություն է ներկայացնում հայրը, որի կերպարն իր համար հերոսական է։ Նա համարում է, որ հայրն իր կյանքի ամենաազնիվ ու ամենահամակրելի տղամարդն է։

Այսօր հերթական առիթն է, որ արտիստուհին բերկրանքն արտահայտի հոր նկատմամբ, քանի որ նրա ծննդյան տարեդարձն է։ Ամեն տարի այս օրը Իննան մի հուզիչ հրապարակում է նվիրում հորը։

Իր հարցազրույցներից մեկում Ինանն ասել է, որ ամեն անգամ երեկոյան տուն մտնելիս հիշում է, որ նայելու է հայրիկի աչքերի մեջ, ուստի իր օրն այնպես է կազմակերպում, որ կարողանա երեկոներն ազնիվ ու անկեղծ աչքերով նայել հորը։

Իննայի հայրիկի անունը Վաղինակ է, սակայն մտերիմները նրան Վրեժ են անվանում։ Վրեժը մասնագիտությամբ բժիշկ է։ Երկար ժամանակ աշխատել է Հայաստանի ու Վրաստանի սահմանի հսկիչ կետում, իսկ վերջին տարիներին գործունեություն է ծավալում Մոսկվայում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: