Իմ կարոտը ինձ չի լքում․ Հասմիկ Կարապետյանի հերթական անկեղծ խոստովանությունը

Հասմիկ Կարապետյանն ասպարեզում արդեն ակտիվ է։ Նա հաճախ է հարցազրույցների հրավերներ ստանում, որոնք սիրով է ընդունում։ Երգչուհու հարցազրույցները հետաքրքիր են նրա երկրպագուների համար, երգչուհին էլ իր հերթին շատ անկեղծ է՝ հաշվի առնելով իր հանդեպ առկա վերաբերմունքը։

Երգչուհին բլից հարցերի է պատասխանել՝ հնարավորինս ներկայացնելով ինքն իրեն։ Նա շատ մայրիկների նման իր կյանքի լավագույն ձեռքբերումն իր բալիկներին է համարում։ Քանի որ ինքն ընդունակ չէ մեջքից hարված հասցնելու, նրա համար ամենաաններելի քայլը հենց դա է։

Երգչուհու երազած երկրներից մեկը Հունաստանն է, որտեղ նա դեռ չի հասցրել լինել։ Հասմիկը տղամարդու մեջ կարևորում է հայացքը, իսկ մարդու մեջ առհասարակ՝ ազնվությունը։ Նա իր համար երբեք չթուլանալու և միշտ առաջ շարժվելու կարգախոս է մշակել։

Հասմիկ Կարապետյանը նաև խոստովանում է, որ իրեն կարոտը չի լքում երբեք։ Ինքը կարոտում է իրեն։ Հասմիկի անկեղծ խոստովանությունները կարող եք դիտել ստորև։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: