Իմ ծնունդի ամենամեծ անակնկալը ես ինձ արեցի․ Վաչեի կատարած քայլն անտարբեր չի թողնի ոչ ոքի

Վաչե Թովմասյանն այսօր երեսունվեց տարեկան է դարձել։ Գաղտնիք չէ, որ նա վերջին տարիներին Ամերիկայում է։ Վաչեն բացառիկ տեսանյութ է տեղադրել իր տարեդարձի օրը։ Տեսանյութը հուզառատ ու ու տպավորիչ։

Տեսանյութից հասկանալի է դառնում, որ Վաչեն հենց ծննդյան օրը որոշել է վերադառնալ տուն՝ առանց տանեցիներին նախապես այդ մասին զգուշացնելու։ Մի մեծ ծաղկեփնջով Վաչեն թակում է իրենց տան դուռը։ Դուռը բացում է մայրը։

Աննկարագրելի է մայրիկի ապրումները։ Նա չի կարողանում զսպել հեկեկոցը։ Հետո Վաչեն անակնկալ է անում փոքրիկ դստրիկին։ Նա թաքնվում է ծածկոցի տակ։ Փոքրիկ աղջնակն անակնկալի սպասումով բացում է ծածկոցը, իսկ ներսում հայրն է։

Երեխան նույնպես անասելի հուզվում է։ Այս հատվածի մեջ լսվում է նաև նկարահանողի հուզված ձայնը։ Նկարահանողն ըստ երևույթին արտիստի կինն է։ Վաչեի տեղադրած այս հուզառատ նյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: