Արամը, որ մասնագիտությամբ բժիշկ է, իր շատ կոլեգաների նման ընտրել է շոու բիզնեսի ոլորտը՝ կայանալով այնտեղ։ Արամի հաջողության գրավականը նաև նրա մարդկային բարձր որակներն են։ Հենց այդ որակների շնորհիվ էլ նա կարողացել է ստեղծել գեղեցիկ ու ներդաշնակ ընտանիք։

Վերջերս Արամի ընտանիքը համալրվել է ևս մեկ բալիկով։ Այդպիսով, Արամն ու կինը դարձել են երեք զավակների ծնողներ։ Նախօրեին նրանց զավակներից մեկի՝ Դավիթի ծննդյան օրն է եղել։ Հայրն ու մայրն ինքնատիպ կերպով են անդրադարձել իրենց սիրելի տղայի տարդեարձին։

Մայրն իր շնորհավորական խոսքում շեշտել էր, որ իր տղան լուսավոր ու պայծառ է և կարողանում է մի չնչին բանից ստեղծել մեծ և արժեքավոր բան։ Մայրը որդու մեջ տեսնում է մի շարք մասնագիտությունների խառնուրդ։

Որդուն մատուցած անակնկալի, ինչպես նաև Դավիթի մայրիկի սրտի մաքուր և ջերմ մաղթանքների մասին տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։