«Իմ թագավոր, տղես 9-րդ անգամ․․․» ահա թե ինչ հրապարակում է արել Գարիկ Գալիկյանը տեղադրել է

Հանրահայտ փաստաբաններից Գարիկ Գալիկյանը երբեմն իր հարթակում հպարտությամբ և ուրախությամբ անդրադառնում է իր զավակների հաջողություններին։ Իրավապաշտպանի տղաներից մեկը այս օրերին իր ծառայությունն է իրականացնում՝ պաշտպանելով հայրենի սահմանները։

Ընտանիքի մյուս զավակը՝ Աշոտ Գալիկյանը, դեռ աշակերտ է և սովորում է դպրոցում։ Աշոտն այս տարի ավարտեց հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանը։ Նա սովորում է Խ․ Աբովյանի անունը կրող թիվ 57 հիմնական դպրոցում։

Հոր հրապարակումից պարզ է դառնում, որ տղան ինը տարիների ընթացքում դպրոցում գերազանցությամբ է սովորել՝ արժանանալով գերազանցությունը հավաստող գովասանագրերի։ Գ․ Գալիկյանը տեղադրել է Աշոտի լուսանկարներ, որոնցում նա գովասանագրերի հետ է։

Հայրը տղայի ուսման առաջադիմության առիթով գրել է հետևյալը․ «Իմ թագավոր, տղես 9-րդ անգամ ստացավ Գովասանագիր՝ գերազանցության համար, 9-ը ուսման տարի և 9-ը Գովասանագիր։ Ապրես տղես»։

Հոր այս հրապարակմանն արձագանքել են նրա ընկերներն ու հետևորդները՝ տեղադրելով շնորհավորական մեկնաբանություններ։

Рейтинг
( 52 оценки, среднее 4.37 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: