Ասլանյան Կարենը հաջողակ արտիստներից է, որը նաև կարողանում է մշակութային գործունեությանը զուգահեռ լուրջ գումնարներ աշխատել։ Նա իր զրույցներում խոսում է նաև իր ավանդապաշտ և պահպանողական լինելու մասին։

Կարենի վերջին զրույցը հատկապես մեծ քննարկումների առիթ տվեց։ Արտիստին մեղադրում էին մտքերն արտահայտել չկարողանալու ու տգետ տեսակետներ հայտնելու համար։ Դրանից հետո Կարենն արձագանքեց՝ նշելով, որ հաստատուն է իր խոսքի մեջ։

Կարենի համար մեծ նշանակություն ունի ընտանիքը։ Քանի դեռ սեփական ընտանիքը չի կազմել, Կարենի համար առաջնային է եղբոր ընտանիքը։ Նա նույնիսկ «Քաղցած չէին սպասում» հայտնի հաղորդման շրջանակում ներկայացավ եղբոր կնոջ հետ՝ նրա օգնությամբ հյուրասիրելով հաղորդման կազմակերպիչներին։

Կարենը մեծ շուքով նշել է եղբոր ընտանիքի առիթը։ Նա կադրեր է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչ շքեղ առիթ է կազմակերպվել, որին մասնակցել են նաև Կարենի մտերիմ ընկերները։ Կարենը չի մանրամասնել առիթը։ Կադրերը՝ կից։