Ինչպես շատ այլ ծնողներ, Աննա Քոչարյանն իր ամուսնու հետ շաբաթներ առաջ զինվորական ծառայության է ուղարկել իր միակ որդուն՝ Աբելին, ով պետք է ծառայի հասակակիցների հետ։

Ինչպես մյուս բոլոր ծնողների հոգում ու մտքում, այնպես էլ Անի Քոչարյանի մոտ հպարտության և անհանգստության զգացումները միախառնվել են իրար։

Անին քիչ է խոսում զինվորական դարձած իր տղայի մասին, սակայն կարևոր առիթների ժամանակ երբեմն իր հարթակում արտահայտում է մայրական հույզեր, որոնք, ինչպես երևում է, շատ ջերմ են ու բուռն։

Նախօրեին շատ զինվորականների նման Աբելը ևս զինվորական կարևոր երդում է տվել։ Նրա երդման արարողությանը մասնակցել են նաև ծնողները՝ հուզվելով ու հպարտանալով իրենց տղայով։

Անին որդու զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո Աբելի հետ միասին ջերմ լուսանկար է հրապարակել՝ արտահայտելով իր ծնողական հպարտությունը։

Լուսանկարում Աբելը խրոխտ ու հզոր տեսք ունի։ Նկատելի է, որ մայրն իրեն շատ պաշտպանված է զգում զինվորական որդու գրկում։