Գաղտնիք չէ, որ մեծանալով մշակութապես գերհագեցած ու նրբանկատ միջավայրում, Սիրուշոն դեռ մանկուց սովորել է նրբանկատությամբ և կատարելությամբ շրջապատել իրեն։ Նա հատուկ ձիրք ունի ամեն ինչ լավ ու կատարյալ ներկայացնելու համար։

Աշխարհում բավականին հայտնի ու հարգված երգչուհին երրորդ բալիկին է լույս աշխարհ բերել, որն աղջիկ է։ Սիրուշոյի հետծննդաբերական որոշ առողջական դժվարությունների մասին խոսվել է։ Նրա դստրիկը՝ Զաբելը, արդեն հինգ շաբաթական է։

Այս առիթով երգչուհին տեղադրել է իր ու դստրիկի համատեղ լուսանկարը՝ գրելով․ «Իմ երրորդը»։ Լուսանկարում երևում է, որ բալիկն ունի բաց մաշկ և բաց գույնի մազեր։ Նա բավականին փարթամ տեսք ունի։ Մայրիկը գտնվում է կատարյալ վիճակում։

Նկատելի է, որ Սիրուշոյի կազմվածքը ծննդաբերությունից նույնիսկ հինգ շաբաթ անց գտնվում է կատարյալ վիճակում։ Սիրուշոյի այս լուսանկարը յուրօրինակ պատասխան էր այն հրապարակումներին, որոնց համաձայն նա գիրացել ու անխնամ է դարձել։