Սիլվա Հակոբյանը այս փուլում նվիրական կերպով զբաղվում է իր փոքրիկ բալիկի խնամքի հարցերով՝ այդ հոգսը համատեղելով նաև ավագ բալիկի՝ Միլայի դաստիարակության կարևոր գործի հետ։ Սիլվան սկզբունքորեն իր երեխաների հետ անձամբ է զբաղվում։

Նա կրկնակի անգամ մայրիկ դառնալուց հետո, ինչպես երևում է, մի որոշ ժամանակաշրջան դադար է վերցրել մասնագիտության առումով, ուստի նրա հրապարակումներն էլ մեծ մասամբ անձնական ու ընտանեկան են։ Երգչուհին հաճախ է իր երկու աղջնակների հետ լուսանկարներ տեղադրում։

Սիլվան նոր լուսանկար է հրապարակել, որտեղ իր երկու դուստրերի հետ է։ Նա իր աղջիկներին երկու աշխարհներ է անվանում։ Չնայած Սիլվայի տեսքը հոգնած է, բայց երեքն էլ շատ գեղեցիկ ու ներդաշնակ են միասին։

Նկատելի է, որ Միլան բավականին ջերմ է վերաբերվում կրտսեր քույրիկին։ Սառան, ինչպես երևում է լուսանկարում, գնալով նմանվում է իր ավագ քույրիկին։ Նա նույն բաց գույնի մազերն ու աչքերի կապույտ երանգն ունի։