Հանրաճանաչ ոճաբան Նիկոլյան Արամը նախօրեին Եվրոպայի ԾԱ-ի բացման արարողության մասնակիցներից է եղել, որը կանգնած է եղել բեմին շատ մոտ։ Հենց նա է մոդելավորել ու ձևավորել մասնակիցների հագուստները։

Երբ արարողակարգի համաձայն բեմ է բարձրացել ադրբեջանական դրոշով մասնակիցը, Արամը շատ արագ մոտեցել ու այրելով դուրս է հանել ադրբեջանական դրոշը, որին հաջորդել է Արամին ոստիկանական բաժին տանելը։

Ավելի ուշ նրան բաժնից դուրս են թողել։ Արամին դիմավորել են ծափերով։ Նա իր հարթակում տեսանյութ է տեղադրել՝ մեկնաբանելով արարքի դրդապատճառը։ Նա իր խոսքում նշել է, որ այդ քայլին է գնացել, քանի որ իր համար անհանդուրժելի էր, որ ադրբեջանական դրոշը ծածանվի Երևանի սրտում։

Արամն իր արարքը որպես թասիբով հայի վարմունք է մեկնաբանում՝ շնորհակալություն հայտնելով իրեն սատարողներին։ Իր արարքը քննադատողներին խորհուրդ է տալիս տանը մնալ։ Նրա պատրաստած տեսանյութը՝ կից։