«Իմ այցելուն, որի միակ երեխան զոհվել էր պատերազմում, այսօր հայտնեց, որ հղի է, բալիկի է սպասում…

Այսօր առավոտից համացանցը ողողված է օրվա տրամադրություններն արտահայտող հրապարակումներով, հիշողություններով, հույզերով ու ապրումներով, որոնք կապված են վերջին աղետալի պատերազմի և կորցրած լուսավոր կյանքերի հետ։

Շատերի հիշողությունները կապված են ուղիղ մեկ տարի առաջվա հենց այս օրվա առավոտյան ունեցած ապրումների ու դրան հաջորդած իրադարձությունների հետ։ Օրվա ծանր ու ցավալի տրամադրությունները մեղմող, վերածնվելու հույս արտահայտող հրապարակումները ևս քիչ չեն։

Օրը նման հրապարակմամբ է եզրափակել հայտնի հոգեբաններից Իրինա Ծատուրյանը, ով հայտնել է իր այցելուներից մեկի հետ կապված մի ուրախալի լուրի մասին։ Իրինա Ծատուրյանը մասնավորապես գրել է հետևյալ ուրախալի լուրը․

«Ուզում եմ մեր բոլորի օրը ավարտել մի նորությամբ, որը ևս մեկ անգամ հաստատում է, որ անկախ ամեն ինչից կյանքը շարունակվում է: Իմ այցելուն, որի միակ երեխան զոհվել էր պատերազմում, այսօր հայտնեց, որ հղի է, բալիկի է սպասում: Փա՜ռք Աստծո»:

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: