Իմացանք սաղ դզվել ա` հետ ենք գալիս․ դերասան Արթուր Բրասեղյանի նոր հրապարակումը

Դերասաններից Արթուր Բարսեղյանը, յուրօրինակ կերպով սատիրայի նեթարկելով հայրենիքը դժվար օրերին լքող, արտագաղթող ու հեռվից հայրենիքի ապաքինմանը սպասող հայաստանցիներին, մի հրապարակում էր արել, որն ուշադրության էր արժանացել՝ դառնալով քննարկումների թեմա։

Արթուրն ընտանիքի անդամների հետ մեկնել էր եգիպտոսյան հանգստի։ Օդանավից լուսանկար հրապարակելով՝ նա գրել էր, թե իբր ինքն էլ է արտագաղթում, քանզի հայրենիքը վատ վիճակում է։

Արտիստն այդկերպ ցանկանում էր յուրովի ցույց տալ արտագաղթի տհաճ ու տհեղ կողմը՝ քննադատության ալիքն իր վրա վերցնելով։

Այս հրապարակումից հետո նա բացահայտել էր իր գրառման գրոտեսքային բնույթը՝ լուսանկարներ հրապարակելով եգիպտոսյան հանգստից։ Արտիստը նոր կադրեր է հրապարակել, որտեղ երևում է ընտանիքն իր ողջ կազմով։

Այս լուսանկարին կից արտիստը դարձյալ հումորային գրառում է արել։ Քանի որ հանգիստը ավարտվել է ու նրանք վերադառնում են տուն, Արթուր Բարսեղյանը գրել է հետևյալը․ «Իմացանք սաղ դզվել ա` հետ ենք գալիս»։

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: