Ի՞նչ վիճակում է երկրաշարժից հետո լույս աշխարհ եկած ու փլատակներից դուրս բերված երեխան․ հուզիչ տեսանյութ

Աշխարհի առեղծվածաին բնույթը հաճախ է ապշեցնում մարդկանց՝ նրանց զարմանալու առիթներ տալով։ Երկրաշարժը, որ մահվան պորհրդանիշ է, ողբերգություն է, որը ազգություն չի ճանաչում։ Թուրքական ու սիրիական տարածաշրջանները ցնցած երկրաշարժի հետևանքները դեռ չեն գնահատվել հստակորեն։

Մինչ շարունակվում են փրկարարական աշխատանքները, հուզիչ կադրեր են տարածվում, որոնցում երևում է, թե ինչպես կարող է մեկ վայրում լինել թե՛ մահ, թե՛ ծնունդ։

Խոսքը սիրիացի փոքրիկի մասին է, որը լույս աշխարհ է եկել փլատակներում։ Նրան գտել են որոնողական աշխատանքներ իրականացնող մարդիկ, որոնք նախ ձայներ են լսել, ապա նկատել փոքրիկի, որի վրա պորտալար է եղել։

Նրանցից մեկը կտրել է պոևտալարը՝ երեխային փոխանցելով մեկ այլ փրկարարի, ապա նաև ծածկոց, որ փաթաթի փոքրիկին, քանի որ դրսում շատ ցուրտ է եղել։ Այսօր փոքրիկն արդեն հինադանոցում է, բժիշկների հսկողության ներքո։

Սիրիացի փոքրիկի մասնակցությամբ կադրերը կարող եք դիտել կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: