Սուրենյան Գագիկի տարերքը լեռներն են։ Ն ա հատկապես սիրում է Գեղամա լեռները։ Հանգստյան օրերին և հնարավորության դեպքում Գագիկն իր ընտանիքի անդամների, երեխաների հետ մեկնում է լեռներ՝ վայելելու բնության լեռնային հատվածը։

Գագիկի համար հաճելի է, որ իր աղջիկները մեծ սիրով են ընկերակցում նրան։ Նա խուսափում է Արարատ լեռը բարձրանալուց, քանի որ դա վտանգավոր լեռ է իր բնակլիմայական պայմաններով ու կարող է մարդու առողջության վրա ազդել։

Ստելլան, ընտանիք կազմելով Գագիկի հետ, երկու դուստր է ունեցել։ Դուստրերից ավագը Նարեն է, իսկ կրտսերը Տաթևն է։ Նարեն ժամանակին պարի է գնացել, բայց ընկել ու վնասվածք է ստացել, որից հետո բժիշկները արգելել են պարով զբաղվել, սակայն շատ է սիրում պարը։

Նարեն սիրում է նկարել, երաժշտություն լսել։ Աղջիկները նշում են, որ իրենց հայրիկի ճանաչված լինելը նպաստում է, որ նրանց դպրոցում հարգանքով վերաբերվեն։ Գագիկի ընտանիքում տեղի ունեցող առօրյայի մասին պատմող մանրամասները կարող եք դիտել կցված նյութում։