Ի՞նչ պայմաններում է Ալավերդիում ապրում պատգամավոր Արեն Մկրտչյանը․ ուշագրավ տեսանյութ

ԱԺ ամենաերիտասարդ պատգամավորներից Արեն Մկրտչյանը բնակության երկու վայր ունի։ Նա հաճախ ծնողների հետ Ալավերդիում է ապրում, իսկ երբեմն էլ Երևանում է ապրում, որտեղ ունեն բնակարան։ Այնտեղ Արենը կնոջ հետ է ապրում։

Արենի կինը մասնագիտությամբ բժիշկ է։ Արեն Մկրտչյանի Ալավերդու կացարանում են հյուրընկալվել «Չէին սպասում» հաղորդման ստեղծագործական անձնակազմը։ Նրանք բացահայտել են, որ պատգամավորը վարձով է այդ տանը բնակվում։

Մանրամասնելով վարձով ապրելու հանգամանքները՝ Արեն Մկրտչյանն ասում է, որ հայրը երկու տարի առաջ վաճառել է իրենց տունը՝ նոր տուն գնելու նպատակով, սակայն դեռ նոր տուն չեն գնել, ուստի ապրում են վարձով։

Արենի մայրը մանկավարժ է, ուստի նրանց տանը մշտապես կարևորվել է կրթությունը։ Նա հիմա էլ հաճախ իր օրը հենց ծննդավայրում է անցկացնում՝ կյանքը նվիրելով ծննդավայրի կենսամակարդակի բարելավման ծրագրերին։ Արեն Մկրտչյանի կացության ու կեցության ուշագրավ հանգամանքները կարող եք դիտել կցված նյութում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: