Ի՞նչ հարաբերությունների մեջ են Մարիամ Ալեքսանյանը և Գոռ Համբարձումյանը. մանրամասներ

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը բավականին բարդ շրջան էր հաղթահարում վերջերս: Նրա եղբայրը մեր այն ժամկետային զինծառայող է, ում զինծառայության շրջանը համընկել է արցախյան վերջին չարաբաստիկ պատերազմի հետ:

Մարիամը երբեմն եղբոր մասին պատմող հրապարակումներ էր անում, երբեմն էլ իր էմոցիաների, սպասումների և տագնապների մասին էր պատմում:

Մարիամի երկրպագուները և նրա գործունեությամբ հետաքրքրվողները ուշի ուշով հետևում են Մարիամի գրառումներին ու հրապարակումներին: Վերջերս դերասանուհուն նրա ինստագրամյան հարթակում հարցրել են, թե արդյոք նա դեռևս Գոռ Համբարձումյանի հետ հարաբերությունների մե՞ջ է:

Հիշեցնենք, որ Մարիամն իր ու Գոռի նշանադրության լուսանկարներն էր հրապարակել: Իր և սիրելիի համատեղ լուսանկարները հրապարակելուց միառժամանակ անց Մարիամը դադարեցրել էր նոր լուսանկարների հրապարակումը՝ հեռացնելով նաև հրապարակվածները:

Իրենց հարաբերությունների մասին հարցին Մարիամը բացասական պատասխան է տվել՝ խորհուրդ տալով իր հետևորդներին՝ չսպասել ոչ մեկին, ընկնելիս վեր կենալ, այլ ոչ թե տապալվել իր պես:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: