Երեկվանից հայկական ու ադրբեջանական լրատվամիջոցները շարունակաբար նյութեր են հանրայնացնում հայկական սահմանը հատած արդրբեջանցի զինվորականի, նրա բռնվելու լուրի մասին՝ ներկայացնելով համապատասխան տեսանյութեր։

Զինվորականին առաջինը նկատել, բռնել ու համապատասխան օրգաններին է իրազեկել կապանցի անտառապահը։ Նա պատմում է, որ առավոտյան իրենց հրավիրել են ժողովի՝ տեղեկացնելով արտակարգ դեպքի մասին։

Դրանից հետո նա իր ատամի հետ խնդիր է ունեցել ու թույլտվություն է վերցրել, որ գնա ու զբաղվի այդ հարցով։ Ճանապարհին մի տարօրինակ զինվորականի է նկատել, կանգնեցրել է մեքենան, մոտեցել է տարօրինակ զինվորականին ու հարցրել, թե նա որտեղից է։

Զինվորը պատասխանել է, որ պարսիկ է, հետո անտառապահը ցույց է տվել նկարը, որն իրեն էին փոխանցել համապատասխան օրգանների ներկայացուցիչները։ Զինվորը խոստովանել է, որ ադրբեջանցի է։ Նա այդ պահին իր կողքին եղած տղաների միջոցով զինվորին գտնելու մասին տեղեկացրել է վերադաս մարմիններին։