Ռուս լրագրողները ջերմ միջավայրում հանդիպում են ունեցել Ալեն Սիմոնյանի հետ։ Հանդիպման շրջանակներում նրանք կարողացել են իրենց անկեղծ հարցերն ուղղել Ա․ Սիմոնյանին։

Լրագրողներից մեկը փորձել է ճշտել, թե Ա․ Սիմոնյանն ինչպիսի՞ վերաբերմունք ունի այն թեզի նկատմամբ, ըստ որի Հայաստանի ղեկավարությունը հանձնել է Արցախը։

Հակադարձելով այս հարցին՝ Ա․ Սիմոնյանը պատասխանել է, որ նույն տրամաբանությամբ կարելի է պնդել, որ Ռուսաստանն է հանձնել Արցախը։ Ասելիքն ավելի հստակեցնելով՝ Ա․ Սիմոնյանը նշել է, որ նման մոտեցումը վիրավորական է այն բոլոր զոհերի ու նրանք ընտանիքների համար, ովքեր ամեն գնով պաշտպանել են հայրենիքը։

Մեկ այլ հարց էլ ուրիշ լրագրող է հնչեցրել՝ ասելով, որ պատերազմի օրերին արտասահմանցի շատ հայեր ցանկացել են գալ և մեկնել ճակատ, մինչդեռ նրանց դա Հայաստանի ղեկավարությունը թույլ չի տվել։ Ինչո՞ւ։

Ի պատասխան՝ Ա․ Սիմոնյանը ասել է, որ հայկական կողմը պատերազմի ժամանակ մարդկային ռեսուրսների պակաս չի ունեցել։ Պակասը տեխնիկական է եղել․ մարդիկ չէին կարող պայքարել բայրաքթարների դեմ։