Երեկվանից հայկական լրատվական միջոցները և սպորտային աշխարհի ներկայացուցիչները մեծ ոգևորությամբ հնչեցնում են այն ուրախալի փաստը, որ Դավթյան Արթուրը դարձել է աշխարհի չեմպիոն։

Արթուրի հաղթանակը և փայլու ելույթը մեր երկրի անկախությունից հետո պատմական չեմպիոնության նվաճում է, քանի որ առաջին անգամ է Հայաստանը ներկայացնող հայ մարզիկը այս սպորտային ոլորտում դառնում չեմպիոն։

Սպորտային մարմնամարզության ոլորոտւմ առաջին անգամ չեմպիոն դարձած Դավթյան Արթուրը դեռ նախորդ տարի Եվրոպայի առաջնություն փայլուն ելույթ ունեցավ, որի շնորհիվ նվաճեց բրոնզե մեդալ։ Այս անգամ երեսունամյա մարզիկը կարողացավ շրջանցել իր բոլոր մրցակիցներին՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Մինչ չեմպիոնը Անգլիայում ջանում էր նվաճել չեմպիոնի տիտղոսը, տանը նրա սիրելի կինը և ծնողները մյուս հարազատների հետ մեծ անհամբերությամբ և աղոթքներով սպասել են մարզիկի հաղթանակին։ Հուզիչ է հետևել նրանց էմոցիաներին և ուրախության դրսևորումներին։ Տեսանյութը կարող եք դիտել ստորև։