Նկարահանման հրապարակում Զեփյուռով հմայված Պավելն ի վերջո կարողանում է այնպես անել, որ Զեփյուռն էլ իրենով հմայվի։ Պատմությունն ամուսնությամբ պսակվեց, իսկ այժմ սիրառատ ամուսինները սպասում են իրենց զավակին։

Զեփյուռը, որ միառժամանակ դադարեցրել է արտիստական ակտիվությունը, վայելում է ամուսնու ջերմ սերն ու ապագա բալիկին սպասելու հաճելի պահերը։ Պավելն իր հերթին ամեն ինչ անում է, որ այս փուլում Զեփյուռն իրեն շատ լավ զգա։

Այդ մասին են պատմում Զեփյուռի հրապարակումները, որոնցից երևում է, թե ինչ հոգատար ու սիրառատ ամուսին է Պավելը։ Զեփյուռն ամուսնուց ստացած շքեղ ծաղկեփնջով լուսանկար է հանրայնացրել, որին կից գրել է, որ Պավելի հոգատարությունն իրեն ուժ է տալիս։

Նա նաև այն հայտնի ճշմարտությունն է հիշեցրել, որ բալիկը երջանիկ է այն պարագայում, երբ այդ հոգեվիչակում է նաև նրան լույս աշխարհ բերող մայրիկը։ Իսկ վերջնարդյունքում կրկնակի երջանկանում է հայրիկը՝ երջանիկ կնոջ ամուսինը։