Աշոտ Տեր-Մինասյանը գրել է․ «Իմ ընկեր Սպարտակ Ասոյանը ՖԲ-ի իր էջում հարց է բարձրացրել, թե կար ժամանակ, երբ ազգովի ոսկի էինք նվիրաբերոըում մեր բանակի հզորացման համար։ Ի՞նչ եղան այդ ոսկիները, կամ ի՞նչ անենք հիմա։ Իմ պատասխանը հետևյալն է․

Ազգովի ոսկի հավաքել պետք չէ․ դրա արդյունավետ ծախսերի կամ կոռուպցիոն ռիսկերի վերահսկումը դժվար է ցանկացած պետության համար։ Կա ավելի կարճ և վերահսկելի ուղի։

Հայաստանի և արտերկրի մեր իրո՛ք հայրենասեր մեծահարուստները /գոնե նրանցից մի քանի հարյուրը/ ստեղծում են մի կազմակերպություն, որի անդամներից յուրաքանչյուրը հայտարարում է, որ իր մեգախանութներից, բանկերից, խաղատներից, գործարաններից և այլ խոշոր ձեռնարկություններից մեկի եկամուտները այսուհետ մշտապես ուղղվում են Հայոց բանակի հզորացմանը։

Գումարի նպատակային օգտագործման համար հենց իրենց կազմից ընտրում են վերահսկող խորհուրդ, որի անդամները և նախագահը ռոտացիոն կարգով 6 ամիսը մեկ փոխվում են։ Խորհուրդը գործում է փակ՝ առանց հրապարակումների, և հաշվետու է լինում միայն ներդրողներին։

Նրա կողմից եռակողմ պայմանագիր է կնքվում ՀՀ կառավարության և Պաշտպանության նախարարության հետ, որի համաձայն՝ առանց իրենց համաձայնության և վերահսկողության ոչ մի լումա չի ծախսվելու։ Հ․Գ․— Այդ գումարը բյուջե մուտք չի արվում, և կառավարության կողմից բանակին հատկացվող գումարների մեջ չի մտնում»։