«Ժող ջան, էս ֆեյք ա, կեղծիք ա, քցոցի ա։ Էլ ո՞նց ասեմ։ Մի սպասեք, որ մեկը ձեզ․․․» ի՞նչ է զգուշացնում Սամվել Մարտիրոսյանը

Վերջին ժամանակահատվածում դարձյալ համացանցային տիրույթում ակտիվացել են թակարդային բնույթի էջերն ու այդ էջերով արվող հրապարակումները, որոնք հետևորդներին խոստանում են մեծ գումարներ կամ նվերներ՝ առաջարկելով գրանցվել ինչ-որ հղմամբ։

Այս հրապարակումներից մեկն իր հարթակում դնելով՝ փորձագետներից մեկը՝ Սամվել Մարտիրոսյանը, զգուշացնում է խաբեության մասին։ Նա գրում է․ «Ժող ջան, էս ֆեյք ա, կեղծիք ա, քցոցի ա։ Էլ ո՞նց ասեմ։ Մի սպասեք, որ մեկը ձեզ անկապ տեղը նվեր կտա կամ փող»։

Ընդ որում, փորձագետը նշում է, որ նման կեղծ էջերով այլ հանրահայտ ֆիրմաների անուններով էլ էջեր կան բացված ու նման բնույթի գովազդային հրապարակումներ են շրջանառում։

Որպես կանոն, այդ հրապարակումների հիմնական նպատակը օգտատերերի բանկային քարտի տվյալների ձեռքբերումն է, որին էլ հաջորդում է նրանց հաշիվներից գումարներ թալանը։ Փորձագետը խորհուրդ է տալիս նման թակարդներն ընկնելու փոխարեն այդ գումարներն ուղղել բանակին կամ ՈՄԱ-ին։

Рейтинг
( 4 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: