Անյա Սարկիսովան գրում է․ «Ժամը երեկոյան 9։20-25 երրորդ մասի Բագրատունյաց պողոտայում հանդիպում եմ մի տղամարդու, որը դժվարությամբ է քայլում, ձեռնափայտով էր, ձեռքին էլ մի տոպրակ, հողաթափերով, բարակ հագուստով։

Մոտենում հարցնում եմ ինչո՞վ օգնեմ խնդրում է, գիշերելու տեղ գտնենք։ Եկել էր Երեւան ստուգման, ոտքին թրոմբ ունի, որը վնասվել է մնացել է դրսում, 3 ժամից ավել է հյուրանոց է փնտրում, բայց որտեղ գնում է չեն ընդունում։ Նա Կապանից է, եկել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն ստուգման, որտեղ իրեն ուղարկել էին Գորիսի հիվանդանոցից։

Աստղիկում դուպլեքս հետազոտություն են արել, ասել, որ հաջորդ օրը մոտենա։ Ըստ նրա պետք է պետպատվերով բուժում ստանար։ 70 ամյա Սամվել Զիլփուղարյանի 37-ամյա որդին 44-օրյա պատերազմում ոտքը կորցրել էր ու Սամվելը, որպես զինհաշմանդամի ծնող պետք է անվճար հետազոտվեր, նա կարծել է, որ կարող է նաեւ գիշերել հիվանդանոցում, բայց Աստղիկ ԲԿ-ում ասել են, որ նման ծառայությունից չի կարող օգտվել։

Նրա հետ շրջում ենք մի քանի հյուրանոցներով երրորդ մասի, մի մասում ասում են տեղ չկա, մի մասում ուղղակի չեն ընդունում: Արդեն կես ժամ էր անցել։ Ես հուսահատված զանգում եմ Աննային։ Շտապ օգնությունից արագ արձագանքող Աննան հասնում է ու մեքենայով սկսում ենք մատչելի գնով հյուրանոց փնտրել։

5-6 հյուրանոց գնալուց հետո ի վերջո հարմար ազատ տարբերակ ենք գտնում, պապիկին տեղավորում, սնունդ գնում, քանի որ իր ասելով ողջ օրը 3 կարկանդակ էր կերել։ Մոտավորապես Ժամը 23-ին պապիկին կարողանում ենք տեղավորել։ Մինչ այդ ես անընդհատ զանգում եմ առողջապահության նախարարության թեժ գիծ, որը գրեթե միշտ զբաղված էր, 22։09-ի վերջո ստացվում է կապ հատտատել, աշխատակցուհին, որը պատասխանում է մեզ, ասում է, որ նախարարությունը ոչինչ անել չի կարող, պետպատվերի մասով էլ առաջարկում է ճշտել ուղարկող հիվանդանոցից։

Ըստ իրեն երեւի պետք է դիմենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, պապիկին ինչ-որ տեղ տեղավորելու ու համար, իսկ նախարարության թեժ գծի ինքնապատասխանիչն ասում է, որ զանգահարենք աշխատանքային ժամերի։ Սամվել Զիլփուղարյանի որդին պատերազմում կորցրել է ոտքը, կինը որդուն մենակ թողնել ու ամուսնու հետ Երեւան գալ չէր կարող։

Տնեցիները անընդհատ զանգում էին, ասում, որ ճարահատյալ են Սամվելին մենակ Երեւան ճանապարհել ու մտածել են, որ հիվանդանոցում գիշերելու հնարավորություն էլ կլինի։ Նա առավոտյան պիտի գնա նորից Աստղիկ, բայց չգիտի ինչի համար, ուղղակի ասել են կգաս։ Հա ի դեպ մենք առավոտյան տաքսիով նրան հիվանդանոց կուղարկենք, բայց թե էնտեղ իրեն ինչ կասեն, դա ոչ ոք չգիտի»