«Ժամանակին իմ տան մուտքի մոտ հերթապահում էր, որ Խաչատուր Սուքիասյանի կողմից ծննդյանս առիթով նվեր փոխանցի, կամ աղերսում էր․․․»

Արմեն Աշոտյանն Ալեն Սիմոնյանի երեկոյան հարցազրույցում արտահայտած մտքերի առիթով գրում է․ «Այսօր սույն մարդկային թափոնը, ով ժամանակին իմ տան մուտքի մոտ հերթապահում էր, որ Խաչատուր Սուքիասյանի կողմից ծննդյանս առիթով նվեր փոխանցի, կամ աղերսում էր ինձ փրկել նրան մեծ-մեծ բլթցնելու համար Առաքել Մովսիսյանի (aka Շմայս) իրավացի զայրույթից, իր անձնական օգտագործման տաղավարում բարբաջել է Սերժ Սարգսյանի ցավացրած հարցազրույցի, Մամիջանյան Հայկի ազնվագույն քվեարկության եւ այլ, դատարկությունից զրնգուն իր գանգատուփից հարյուրապատիկ մեծ թեմաներից։

Վերհիշեք, օրինակ, 2018-ի նախընտրական քարոզարշավի այս հաղորդման ընթացքում սույն՝ տեսքով երկոտանի արարածի տորիչելյան դատարկությունը։ Սիլիկոնյան կուկլաները եւ ԱԺ ամբիոնի խոսափողի սպունգը սրանից ավելի մեծ խելք ունեն։

Ի դեպ, եթե հավես ու ժամանակ ունեք, կարող եք գտնել եւ դիտել ամբողջական հաղորդումը։ Էլի թեմաներ կգտնեք»։

Արմեն Աշոտյանի նշաև և իր հարթակում տեղադրած կարճատև տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: