Էդուարդ Մանվելյանը գրում է․ «Ժամանակին գիտնականները փորձեր արեցին՝ պարզելու համար, թե կենդանիներից ով է առավել նվիրված իր ժառանգությանը: Օրինակ՝ կապիկին ձագի հետ դրեցին վանդակի մեջ, ու վանդակը տակից սկսեցին ջերմացնել։ Երբ հատակը ջերմացավ, կապիկը գիրկն առավ ձագին ու մի ձեռքով կախվեց վերին ճաղերից։

Երբ ջերմությունը հասավ վեր, ու էլ տեղ չկար նահանջելու, ձագին դրեց nտքերի տակ ու կանգնեց նրա վրա։ Ամենահավատարիմը, պարզվեց, թուխսն էր, որը պառկեց իր ձագերի վրա և մոխրացավ՝ ժառանգությունը փրկելով։

Այ էս թուխսի տակից ձագերին տարաք, հետո եկաք ասեցիք՝ ոչինչ, մխիթարվեք, մենք նրանց մասին երգ ու ոտանավոր ենք գրում, գիշեր-ցերեկ փառք ենք երգում։ Սիրելի մայրեր, ոչ մի աշխարհ չի փոխարինի ձեր սեփական աշխարհին, ու մեր փսեվդոգոյությունն էլ, ընդամենը, ձեր Ձագերի հաշվին է։

Չգիտեմ՝ ապրիլի 7 -ին շնորհավորել բառը ճիշտ է թե չէ, բայց առողջ ու այլևս անփորձանք մնացեք։ Եվ շնորհավորում եմ բոլոր մայրերին՝ ամենաերիտասարդ հարսիկից մինչև ամենտարեց մամին։ Թխսին պատվել էր պետք»։