Արդեն շաբաթներ շարունակ կրկնվող երկրաշարժները թուրքական մի քանի բնակավայրերի լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել։ Հիմնականում տուժել է Հաթայի տարածաշրջանը, որտեղ էլ հաճախակի կրկնվում են ցնցումները։

Հաթայի տարածաշրջանում կա նաև մի գյուղ, որը հայաբնակ է։ Խոսքը Վաքըֆ գյուղի մասին է, որը նույնպես լուրջ կորուստներ ու վնասներ է կրել կրկնվող ցնցումների պատճառով։

Գյուղում կա շուրջ քառասուն քարաշեն տուն, որից երեսունը վնասվել է։ Հուրախությամբ պիտի նշենք, որ բնակիչներից ոչ մեկը գյուղում չի տուժել, բայց նրանք խիստ մտահոգ են գյուղի ապագայի, վերականգնման հարցերով։

Գյուղի հայերը չգիտեն, թե ինչպես պետք է կազմակերպվի գյուղի վերականգնում, ինչքան դա կտևի։ Նրանք անգամ մտածել չեն ուզում, որ գյուղն այլևս չի վերականգնվի, քանի որ դա նրանց միակ սիրելի վայրն է ու հուսալի բնակության օրրանը։

Գյուղում չկա էլեկտրականություն։ Հավելենք, որ Վաքըֆ բնակավայրը Մուսա լեռան լանջին է տեղակայված։