Ժիրայր Ոսկանյանը որոշել է անձամբ կապի դուրս գալ իր առողջությամբ հետաքրքրվող ու անհանգստացող մարդկանց հետ սոցհարթակի միջոցով։ Ժիրայրը նախ շնորհակալություն է հայտնում բոլորին, ապա մանրամասնորեն ներկայացրել է իր վիճակը։

Նա առաջին հերթին հերքում է համավարակի հետ կապված վարկածները՝ նշելով, որ ինքը ոչ հիվանդացել է համավարակով երբևէ, ոչ էլ պատվաստվել է։

Ժիրայրը փաստում է, որ ինքը չի կարողանում առանց օժանդակության ֆիզիկական որևէ գործողություն անել, բայց միևնույն ժամանակ ոչ մի մասնագետ էլ չի կարողանում տալ ախտորոշում։ Ամեն ինչ դեռ անորոշ է։

Լրագրողը նշում է, որ շրջանառվող թունավորման վարկածն իր համար ևս վարկած է, որը դեռ ոչ մի կերպ չի հաստատվել, կամ հերքվել։

Իր ընկերներից շատերը նույնիսկ իր հետազոտությունների թղթերի նկարներն են ուզել և արտասահմանյան հեղինակավոր բժիշկների են ցույց տվել։

Քաշի զգալի կորուստ ու մշտական ցավեր ունեցող լրագրողն արդեն Մոսկվայում է։ Նրա ներկայացրած այլ մանրամասների կարող եք ծանոթանալ վարը կցված նյութի մեջ։