«Թշնամին Սեպտեմբերի սկզբից արդեն իսկ սկսել էր իր կազմակերպված կիբեր պատերազմը․․․»

Սամվել Հայրապետյանը գրում է․ «Էս էլ արդեն որերրորդ անգամ պատերազմի սկսվելու մասին օր ու ժամ են նշում։ Սա ոչ այլ ինչ է քան՝ մեր հասարակության վրա հոգեբանական ճնշման գործադրում։ Պատերազմի վտանգի ժամանակ նման բաներ անում են միայն` թշնամիները և կամ դավաճանները։

Թշնամին Սեպտեմբերի սկզբից արդեն իսկ սկսել էր իր կազմակերպված կիբեր պատերազմը։ Բավականին գրագետ և տարբերվող կիբեր պատերազմ, որը չէր արել ոչ 44 օրյա պատերազմի ժամանակ ոչ էլ դրանից առաջ։

Ու փաստացի, թշնամուց զատ նաև որոշ «հայեր» բավականին գրագետ ու կազմակերպված պայքարում են ի օգուտ թշնամու ու հանուն ինչի՞, հանուն քաղաքական դիվիդենտների՞ թե՞ աթոռի, հողի համար պայքարեք, հողի, թե չէ սկի աթոռ դնելու տեղ չի մնա։

Հայերս խորհուրդ եմ տալիս, որ բոլոր ապատեղեկատվություն տարածող մարդկանց ուղղակի բլոք անեք ու վերջ։ Որոշ փրկիչներ գտնվելով օտար երկրներում դրել հրամաններ են տալիս կամ երկիր են փրկում… խելքներիդ ձյուն գա»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: