Հայկ Թորոյանը գրում է․ «Թիվ 122 հիմնական դպրոցի կաշառակեր տնօրենի ղեկավարման գործողությունը դադարեցվել է և աշոտյան է եղել։ Հ.Գ. Հարգելի հայրենակիցներ, բազմիցս ասել եմ, քանի որ Կրթության Գիտության նախարարությունը ՀՀ-ի անկախությունից ի վեր միշտ եղել է ՀՀԿ-ի և դաշնակների տիրույթում, իսկ այնտեղ կաշառակերությունը համարվել է պատիվ ունեմը։

Ուստի, երբ Արայիկ Հարությունյանը ԿԳՄՍ-Նախարար էր և ամեն օր կադրային տոտալ ջարդ էր իրականացնում և նախկին կոռումպացված թալանչիների կանանց և սիրեկաններին մաքրում էր ԿԳՄՍ-նախարարությունից, ապա օր ու գիշեր ՀՅԴ-ի դրամագլուխները վնգստոցները գցած վարքաբեկում էին պ-րն Հարությունյանին, ու հանրությանը դեզինֆորմացնելով փորձում էին պ-րն Հարությունյանից վատ մարդու կերպար ստեղծել։

Մինչ դեռ նրանց նպատակը այլ էր` կանգնեցնել ԿԳՄՍ-նախարարության կադրային տոտալ ջшրդը, որը համարձակորեն սկսել էր հենց Արայիկ Հարությունյանն իր ուսերին վերցնելով հեղափոխական այդ միսիան։ Ցավոք սրտի հանրության մեջ շատ քչերը դա նկատեցին և քչերը ամուր աջակցեցին Արայիկ Հարությունյանին, իսկ արդյունքը նա է, որ թիվ 122 դպրոցի տնօրենի նման կաշառակերները առաջվա պես չեն վխտում, բայց չեմ էլ բացառում, որ դեռ շատ կլինեն։

Հուսանք, որ Ուսուցչական ապարատը իր մեջ համառություն կգտնի և եթե կունենան այլ տնօրեների, ուսմասվարների, Ռեկտորների և բուհական այլ բարձր ղեկավարների նկատմամբ կաշառակերության հիմնավոր փաստեր, ապա առանց հապաղելու նրանք կտրամադրեն համապատասխան մարմիներին։

Քանի որ Ուսումնական հաստատություններում, եթե եղավ կաշառակերություն, դա առաջինը բացասական ազդեցություն է թողնելու մեզանից յուրաքանչյուրի վրա, մեր գալիք սերունդի վրա, ու Հայաստանը երբեք հզոր ապագա չի ունենալու։ Առողջ եղեք, ՀԴՄ-ները չմոռանաք»։