Նազենի Հովհաննիսյանը իր գեղեցիկ, նրբագեղ ու ներդաշնակ կերպարով միշտ էլ համացանցային հարթակը գրավում և հետաքրքրում է։ Ինքն էլ իր հերթին փորձում է պահել հետաքրքրությունը՝ տարատեսակ հրապարակումներով։

Նազենիի հրապարակումները հիմնականում մտորումների առիթ տվող լուսանկարներ և գրառումներ են, սակայն արտիստուհին նոր տեսանյութ է տեղադրել, որն էականորեն տարբերվում է իր նախորդ հրապարակումներից։

Նազենին տեղադրել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է նա նկարելով հյուրընկալվում իր ընկերներից մեկի տուն։ Այն պահին, երբ Նազենին ասում է՝ «Ոտքս բարով լինի», հանկարծ ընկնում է հեռախոսը ձեռքին։

Հետո երևում է, թե ինչպես է Նազենին նստել հատակին։ Նա ծիծաղելով ասում է, որ շատ վատ ընկել է քիչ առաջ, ապա կատակով ավելացնում է դրանից առաջ Սոֆի Մխեյանի երգած տողերը՝ ասելով, որ բոց ու հրդեհ է եղել։

Նազենիի տեղադրած տեսանյութը, որտեղ երևում է, թե նա ինչպես է ընկել, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։