Այս բազմաշերտ նկարը նայելիս տարբեր պատկերային ընկալումներ կարելի է ունենալ, սակայն առանցքային է այն, թե ինչ եք մասնավորաբար նկատում հենց ամենասկզբից՝ առաջին հայացքից։ Նա հստակեցնենք, որ նկարում երևում են չորս հիմնական պատկերներ՝ փակված աչքերով դեմք, բնորդ և նկարիչ, աթոռներ ու սեղան, խնձոր և ծաղկաման։

Եթե դուք նկարին նայելիս առաջինը տեսել եք փակված աչքերով դեմքը, ապա դա նշան է այն բանի, որ դուք մշտապես նախագծում եք հավակնոտ ու համաձակ ծրագրեր՝ անտեսելով մանրուքները։

Եթե առաջինը նկատել եք բնորդին և նկարչին, ապա դուք ստեղծագործ և ռոմանտիկ էություն ունեք, ամեն ինչը հակված եք բանաստեղծացնելու, գեղարվեստականացնելու։

Եթե առաջին հերթին նկատել եք աթոռներն ու սեղանը, ապա դուք բավականին հավասարկշռված ու լայնախոհ եք, բայց բավարար ուշադրությամբ չեք փայլում։

Խնձորն ու ծաղկամանն առաջինը նկատելու պարագայում կարելի է ասել, որ դուք յուրատեսակ մտածողության տեր անձ եք, որը մշտապես հստակ տեսակետով է աչքի ընկնում։